Իժևսկում մայրը տղային խաղալիքները չհավաքելու համար կախել է 14-րդ հարկից
Իժևսկում 30-ամյա կինը պատշգամբի 14-րդ հարկից կախել է իր 6-ամյա երեխային, քանի որ վերջինս հրաժարվել է հավաքել խաղալիքները, հայտնում է Gazeta.ru-ն:
Նշվում է, որ կինը կախել է երեխային գլխով դեպի ներքև։
Քանի որ վերջինս լաց է եղել, կնոջ ավագ երեխան խնդրել է մորը հետ բերել եղբորը:
Քննիչները պատմել են, որ կինը նախկինում ևս նման մեթոդներով է դաստիարակել երեխաներին:
Կնոջ նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել: