Իտալիայի իշխող կուսակցությունում վախեցել են չինական ընկերությունների կողմից «գաղութացվելուց»
Իտալիայի իշխող կուսակցություններից մեկը՝ «Լիգա»-ն, հաստատակամորեն սատարել է չինական «Մեկ գոտի, մեկ ուղի» նախաձեռնությունը՝ հայտարարելով, որ այն պետք է խթանի տեղական բիզնեսը եւ ոչ թե սպառնա ազգային անվտանգությանը՝ հայտնում է
Reuters-ը։
Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն հայտարարել է, որ ինքը կարող է
փոխըմբռնման մասին հուշագիր ստորագրել, որպեսզի Չինաստանի ենթակառուցվածքի
պլանի մաս դառնան, երբ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը մարտին այցելի Հռոմ
եւ Պալերմո։
Այս հեռանկարը տագնապ է առաջացրել Իտալիայի արեւմտյան գլխավոր դաշնակից
Միացյալ Նահանգների մոտ, որը Կոնտեին կոչ է արել հրաժարվել այդ պլանից՝
չինական նախաձեռնությունը անվանելով «սնափառության նախագիծ», որը օգուտ չի
բերի իտալական տնտեսությանը։
Ամերիկյան մտահոգությունը լարվածություն է առաջացրել Իտալիայի իշխող կոալիցիայում։
«Մենք բացարձակապես պատրաստ չենք անել դա, եթե խոսքը Իտալիան
գաղութացնող արտասահմանյան ընկերությունների մասին է»,- լրագրողներին ասել է
«Լիգա»-ի առաջնորդ Մատեո Սալվինին։