ԱՄՆ-ում 5 տասնամյակ հետո խմելու ջրի պակաս կլինի
Ամերիկացի գիտնականները կանխատեսել են, որ մոտ 50 տարուց ամերիկացիները կսկսեն երկրում խմելու ջրի պակաս զգալ: New Civil Engineer-ի փոխանցմամբ՝ գիտնականները սա բացատրել են գլոբալ տաքացման փաստով:
Հաղորդվում է, որ մասնագետները հաշվարկել են նաև երկրի բնակչության հարաբերակցության առումով բնակիչներին ջրի մատակարարման ծավալները: Հայտնի
է, որ 20-րդ դարասկզբին ջրի պահանջարկն այստեղ 9 անգամ ավելացել է: Աղբյուրի փոխանցմամբ՝ վտանգի տակ են գտնվում հիմնականում Հյուսիսային Ամերիկայի կենտրոնական հատվածները: