Թրամփը ԱՄՆ կոնգրեսից 500 միլիոն դոլար է պահանջել Ռուսաստանի «չարակամ» ազդեցությանը դիմակայելու համար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ԱՄՆ կոնգրեսից 500 միլիոն դոլար է պահանջել
Ռուսաստանի «չարակամ» ազդեցությանը Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում
դիմակայելու համար, այս մասին ասված է Սպիտակ տան կայքում:
Փաստաթղթի մեջ նշվում է, որ գումարը կօգտագործվի ամերիկյան գործընկերների տարածքային ամբողջականության, ընդհանուր անվտանգության ամրապնդման համար:
Գումարը նաև կօգտագործվի մակրոտնտեսական կայունության, գործընկերների՝
ՌԴ-ից ռազմական տեխնիկա գնելու մտքից հրաժարվելու նպատակով: Նշվում է, որ
խոսքը վերաբերում է ՌԴ-ի կողմից էներգետիկ և առևտրային ոլորտներում
կախվածությունից ձերբազատվելուն: