Օրենքի առջև պատրաստ ենք պատասխանատվություն կրել. Դավիթ Պետրոսյան
ԵՊՀ «Ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը «Ազատություն»
ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում պատասխանել է օգտատերերի
հարցերին:
Դավիթ Պետրոսյանը անդրադարձել է Նարեկ Մալյանի հետ տեղի ունեցած միջադեպին և իր ՝ երկրից ստորագրությամբ չհեռանալու մասին ընտրված խափանման միջոցին.
«Իմ խափանման միջոցի հետ կապված կարող եմ ասել, որ մենք պատրաստ ենք կրել օրենքի առջև պատասխանատվություն, պատրաստ ենք պատասխան տալ այն քայլի համար, որ մենք իրականացրել ենք»:
Նրա խոսքով՝ երբ խոսվում է բռնության մասին, ապա պետք է հասկանալ, թե ինչ բռնության մասին է խոսքը, տվյալ դեպքում ակցիայի նպատակն էր հեղափոխությունից հետո հայհոյանքներով, վիրավորանքներով, զրպարտություններով սեփական քննադատական խոսքը համեմող մարդկանց ասել, որ այդպես պետք չէ աշխատել.
«Մեր ակցիայի նպատակը եղել է այն, որ ցույց տանք, որ կան մարդիկ, ովքեր ուղիղ եթերով մարդկանց կարող են վիրավորել ամենավերջին ձևով:
Հայհոյանքները, վիրավորանքները պետք է քրեականացվեն»: