Ֆրոլովոյում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով վիրավորվել է ազգությամբ հայ 2 քաղաքացի. Հայաստանի ԱԳՆ
Ըստ Հայաստանում ՌԴ դեսպանության հաղորդած տեղեկատվության՝ մարտի 10-ին ՌԴ Վոլգոգրադի մարզի Ֆրոլովո քաղաքում տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ վիրավորվել են ազգությամբ հայ ՌԴ երկու քաղաքացիներ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ facebook-ի էջից:
Տեղի ունեցած միջադեպի արդյունքում մահացել է ռուսազգի ՌԴ քաղաքացի։
Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ երեկոյան Վոլգոգրադի շրջանի Ֆրոլովո քաղաքում ծեծկռտուք է տեղի ունեցել հայ-ադրբեջանական ընտանիքի և դաղստանցիների միջև: Ծեծկռտուքն ավարտվել էր կրակոցներով: