Ադրբեջանի հայատյացության քաղաքականության հերթական վառ օրինակը. Արցախի ՄԻՊ-ի գրառումը
Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը facebook-ի իր էջում ներկայացրել է Ադրբեջանի հոգևոր առաջնորդի հարցազրույցից պատառիկներ՝ կից հետևյալ գրառումն անելով.
«Ահա թե ինչպես է Ադրբեջանը իր ժողովրդին պատրաստում խաղաղության՝ հայատյացության քաղաքականության հերթական վառ օրինակ ներկայացնելով հանրությանը: Մասնավորապես, Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն օրեր առաջ հայտարարել է. «Հայկական պետությունը, ազգը և կրոնական անձինք խաբեբաներ են, նրանք խաբում են մեզ»:
Ամբողջ մի ազգի «խաբեբա» համարելը բացահայտ այլատյացություն է, և ուշագրավ է, որ այդպիսի հայտարարություն է անում այն առաջնորդը, ով պետք է հանդուրժողականության ու սիրո օրինակ ծառայի ադրբեջանական ողջ հասարակության համար»: