Շիրակի մարզում ՌԴ քաղաքացու դանակահարության դեպքը բացահայտվել է
Շիրակի մարզում ՌԴ քաղաքացու դանակահարության դեպքը բացահայտվել է: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:
ՌԴ 22-ամյա երիտասարդին ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու կասկածանքով ձերբակալվել է Շիրակի մարզի 1990 թվականին ծնված բնակիչը:
Հիշեցնենք, որ Շիրակի մարզային քննչական վարչությունում ՌԴ 22 ամյա երիտասարդին դանակահարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական փորձաքննություններ: