Այսօր կինոյի միջազգային օրն է
Այսօր կինոյի միջազգային օրն է: 1895 թվականի դեկտեմբերի 28-ին Փարիզում Կապուցինոկ բուլվարում գտնվող «Գրանդ սրճարան»-ում տեղի ունեցավ առաջին կինոդիտումը։ Հանդիսատեսը դիտեց «Գնացքի ժամանումը Լա Սյոտա կայարան» և «Աշխատավորների ելքը գործարանից» կարճամետրաժ ֆիլմերը: Ֆիլմը սկզբում խուճապ առաջացրեց հանդիսատեսի մոտ և նրանք վախեցած դուրս վազել սրճարանից, քանի որ նրանց թվացել է, որ էկրանից եկող գնացքը կարող է սպանել իրենց: Սրանից հետո կինոն զարգացման մի քանի փուլով է անցել` համրից հնչյունային, սև ու սպիտակից' գունավոր, ժապավենից մինչև թվային: