Նիկոլ Փաշինյանը ելույթ կունենա ԵԽԽՎ-ի գարնանային նստաշրջանի ընթացքում
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանը կկայանա ապրիլի 8-12-ը, Ստրասբուրգում: Նստաշրջանի ընթացքում ելույթ կունենան Հայաստանի և Վրաստանի վարչապետները: Այս մասին հաղորդվում է ԵԽԽՎ-ի պաշտոնական կայքում:
Հանդիպումների ընթացքում համատեղ քննարկում կլինի ՄԱԿ-ի հետ համագործակցությունն ուժեղացնելու և կայուն զարգացման նպատակների իրականացման շուրջ, որին, հնարավոր է, կմասնակցի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:
Նստաշրջանի ընթացքում կքննարկվեն նաև ատելության խոսքին, սեռական ոտնձգություններին, կազմակերպված հանցագործությանը, փողերի լվացմանը, մարդու հիմնարար իրավունքներին և այլ թեմաներին առնչվող հարցեր: