Վլադիմիր Պուտինի առաջին սերն ու ամուսնությունը. (լուսանկարներ)
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր առաջին կնոջ՝ Լյուդմիլա Շկրեբնևայի հետ ծանոթացել է 80-ական թվականներին, թատրոնում: Նրա գործընկերներից մեկը Արկադի Ռայկինի տոմսեր էր ձեռք բերել, հրավիրել էր իր 2 ընկերուհիներին և Պուտինին: Ահա այդ երկու ընկերուհիներից մեկն էլ պետք է դառնար ապագա նախագահի կինը: Ի դեպ, Լյուդմիլան իր հարցազրույներից մեկում պատմել էր, որ իր ընտրյալը մշտապես ուշանալու սովորություն ուներ, ոչ պակաս քան 1,5 ժամ:
«Այդ մի քանի տարիների ընթացքում Վլադիմիրը երբեք չէր խոսում ամուսնության մասին, չնայած որ մենք շատ լավ հասկանում էինք իրար և ժամանակի գերակշիռ մասն անցկացնում էինք միասին: Նրա բնավորությունն իմանալով՝ ես նույնպես խուսափում է այս հարցի քննարկումից: Եվ ահա մեկ օր, երբ նրանց տանն էի, Վլադիմիրն ինձ համար անսպասելի ասաց.
- Դե ինչ, փոքրիկս, դու գիտես, թե ինչ ծանր բնավորություն ունեմ ես, և հիմա երևի թե ժամանակն է, որ կողմնորոշվես կյանքում:
Ես պարզապես սառեցի այդ պահին, մտածում էի, որ նա ուզում է բաժանվենք: Մենք բավական երկար ժամանակ է միասին էինք և հասկանում էինք, որ կգա մի օր, որ պետք է կողմնորոշվենք՝ ինչպես շարունակել ճանապարհը: Եվ երբ նա նման կերպ սկսեց խոսակցությունը՝ ես անմիջապես մտածեցի, որ խոսքը բաժանության մասին է: Բայց ես պատասխանեցի նրան պարզապես այն, ինչ մտածում էի.
-Դու գիտես, որ ես արդեն կողմնորոշվել եմ, դու ինձ պետք ես:
-Դե որ այդպես է, ամուսնացիր ինձ հետ: Ես սիրում եմ քեզ, դու համաձա՞յն ես:
-Այո, համաձայն եմ:»
Նրանք ամուսնացան 3 ամիս անց՝ 1983 թվականի հուլիսի 28-ին: