Կալիֆոռնիայում ձերբակալել են Դիսնեյլենդից գողություն կատարած տղամարդուն
Կալիֆոռնիա նահանգի Ռոզամոնդ քաղաքի իրավապահ մարմինները ձերբակալել են Դիսնեյլենդից գողություն կատարած տղամարդուն, հաղորդում է Fox News-ը:
Ոստիկանությունը հայտնել է, որ նրանք Nissan Sentra ավտոմեքենայում, որի ղեկին էր կողոպտիչը, հայտնաբերել են Դիսնեյլենդից գողացված ապրանքներ՝ ավելի քան 10 000 դոլար ընդհանուր արժողությամբ:
Սկզբում ճանապարհային ոստիկանության աշխատակիցները հետապնդել են նրա ավտոմեքենան՝ նկատելով, որ այն անցել է կարմիր լույսի տակով դպրոցական ավտոբուսի կողքով:
Երբ վարորդը բերման է ենթարկվել, պարզվել է, որ նրա վարորդական իրավունքը ոչ միայն ժամկետանց է, այլ նաեւ նրա մոտ հայտնաբերվել են բազմաթիվ գողացված ապրանքներ եւ անգամ թմրանյութեր:
Ոստիկանությունը դեռ չի պարզել՝ ինչպես են Դիսնեյլենդի ապրանքները հայտնվել տղամարդու մոտ: