Թրամփին մեղադրել են «իշխանությունը չարաշահելու մեջ, որը զարհուրելի է
ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգից սենատորը մեղադրել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին «իշխանությունը չարաշահելու մեջ, որը զարհուրելի է», հաղորդում է Gazeta –ն՝ հղում կատարելով ABC News-ին:
Թրամփի հայտարարած արտակարգ դրությունը հրահրել է անխտիր բոլոր դեմոկրատների բացասական արձագանքը:
«Այդ իշխանության չարաշահումը զայրացնում է»,-գրել է Բուքերն իր թվիթերյան էջում:
Նախագահի պաշտոնին հավակնող դեմոկրատները կոչ են անում Թրամփին անհապաղ չեղարկել Մեքսիկայի սահմանին արտակարգ դրությունը:
«Նախագահի անառողջ հավակնություններով թելադրված նախագծերի համար արտակարգ դրություն հայտարարելը պարզապես ծիծաղելի է»,-համարում է ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգից սենատոր Քամալ Հարիսը: