Ես հատուկ իմ դեմքին դաջվածք եմ արել, որ չունենամ «նորմալ» աշխատանք. Քայլի Փիչ (լուսանկարներ)
Քայլի Փիչը այնքան ամուր էր իր կայացրած որոշման մեջ, որ առաջին իսկ օրը աջ աչքի մեջ արեց առաջին դաջվածքը՝ «անիծված» գրությամբ. նա երազում էր դառնալ դաջվածք անող շատ հաջողակ մասնագետ:
Նա վստահ էր, որ այդպիսի դեմքով նա չի կարողանա գտել սովորական աշխատանք և նա պարզապես այլ ընտրություն չի ունենա և կզբաղվի իր սիրելի գործով:
Այժմ նա 26 տարեկան է և իր մարմնի գրեթե 60 տոկոսը պատված է դաջվածքներով:
Քայլին ծնունդով Բիրմինգհեմից է: Նրա խոսքով՝ դաջվածքները ամբողջությամբ փոխել են իր կյանքը:
«Ես հաճախ նկատում եմ, թե ինչպես են ինձ փողոցում նայում: Ես մոռանում եմ իմ դաջվածքների մասին ր նման պահերի ինքս ինձ հարց եմ տալիս` ինչո՞ւ են մարդիկ ինձ այսպես ուշադիր նայում»,- ասում է Քայլին:
Քայլիի խոսքով` իրեն շատ են քննադատում, ասում են` նա նման է հանցագործի: Նրա ընտանիքը նույնպես չի ընդունում աղջկա որոշումը:
«Երբ իմ հայրը հերթական անգամ ամուսնացա, ինձ ասաց, որ չեմ կարող լինել հարսնաքույր, քանի որ կրծքիս շատ մեծ դաջվածք ունեմ»,- ասում է աղջիկը:
Աղջիկն առաջին դաջվածքը արել է 18 տարեկանում: Դեմքին առաջին դաջվածքը արել է 24 տարկեկանում:
«Միտնքն այն էր, որ ես չէի կարողանա «նորմալ» աշխատանք գտնել և ինձ մնում էր սովորել դաջվածք անելու մասնագիտությունը»,- ասում է նա:
Նրա խոսքով այն ժամանակ երբ որոշեց ձեռք բերել այդ մասնագիտացումը ուղիղ կես տարի չիօ օգտագործել ալկոհոլային խմիչքներ և իր կյանքը գնալով ավելի լավ երանգներ է ստացել:
«Պոշտում եմ դաջվածքները, երբեք ձանձրալի չի լինում: Անըդհատ մտածում, հորինում ես ինչ-որ նոր բան», - ասում է Քալին: