Մեջբերումներ հայտնի գրքերից
Կան բառեր, որոնք երկաթե դռան պես փակում են խոսակցությունը:
Ալեքսանդր Դյումա «Կոմս Մոնտե Քրիստո»
Ուզում ես երջանիկ լինել ողջ կյանքում, ազնիվ մարդ եղիր:
Թոմաս Ֆուլեր
Կողքից անցնելիս ծուռ-ծուռ նայելու փոխարեն շատ ավելի լավ է ուղղակի նայել քո վիճակին և մեկընդմիշտ վարժվել դրան: Եթե ինքդ դադարես ուշադրություն դարձնելուց, ուրիշներն էլ, անտարակույս, նույն կերպ կվարվեն :Դրանում ոչ մի կասկած չունեմ: Հիրավի, ինքդ քեզ վարժվելու ամենավստահելի և շուտափույթ միջոցը ուրիշներին քեզ վարժեցնելն է:
Կոբո Աբե «Ուրիշի դեմքը»
Ինչ երջանկություն է, որ ժամանակը խեղդում է մեր մեջ վրեժխնդրության տենչը, ու խլացնում է զայրույթի ու զզվանքի դրդապատճառները:
Շառլոթ Բրոնտե «Ջեյն Էյր»
Թույլի և օգնության կարիք զգացողի ներկայությունը միշտ էլ ուժ է տալիս մարդուն:
Ալբերտո Մորավիա «Չոչարա»
Կանայք, առանց ղեկավարող և պաշպանող տղամարդու, նման են կույրերի, որոնք քայլում են առանց իրենց առջևը տեսնելու և առանց հասկանալու, թե որտեղ են գտնվում:
Ալբերտո Մորավիա «Չոչարա»