Թրամփը Կոնգրեսից կխնդրի կես միլիարդ դոլար Լուսինն ուսումնասիրելու համար
Լուսնի ուսումնասիրումն արագացնելու համար ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կխնդրի Կոնգրեսից հավելյալ 500 մլն դոլար հաջորդ տարի NASA-ի
ֆինանսավորման համար, հաղորդում է Life-ը՝ հղում կատարելով The Wall Street Journal-ին:
Իրավիճակին ծանոթ աղբյուրները հայտնել են պարբերականի լրագրողներին, որ
ֆինանսավորումը կնպաստի պետական եւ մասնավոր կազմակերպությունների միջեւ
համագործակցության արագացմանը:
Խոսքը վերաբերում է Երկրի արբանյակ ուղեւորվելու համար տիեզերանավեր ստեղծելուն: