26 կանանց ազատել են սեռական ստրկությունից ԱՄՆ-ի մերսման սրահներում
ԱՄՆ-ում ոստիկանությունը փրկել է 26 կանանց Սիեթլ քաղաքի մերսման սրահներում սեռական ստրկանությունից , հաղորդում է Gazeta-ն՝ հղում կատարելով քաղաքապետարանի կայքին:
Նշվում է, որ ամերիկյան ոստիկանությունը բերման է ենթարկել նաեւ վեց
կասկածյալների մարմնավաճառությանն ու փողերի լվացմանը նպաստելու համար:
Նրանցից առգրավել են գումար եւ զենք:
Երեք տարի տեւած հետաքննության արդյունքում պարզ է դարձել, որ
Չինաստանից ժամանած 20-60 տարեկան կանանց խաբեությամբ տանում էին Սիեթլ՝
խոստանալով լավ եկամուտ, հայտնել են վարչությունում:
«Իրականում այդ մերսման սրահի տնօրինությունը մեծ շահույթ էր ստանում հանցագործությունից»,-հավելել են վարչությունում:
Սեռական ստրկության զոհ դարձած բազմաթիվ կանայք ստիպված էին ապրել ծանր
պայմաններում եւ զբաղվել մարմնավաճառությամբ օրական ավելի քան 20 ժամ,
ընդգծել են Սիեթլի քաղաքապետարանում: