Տեխասում տղամարդը մեղադրվում է ընկերուհուն սպանելու մեջ
Հարավային Տեխասի 41-ամյա բնակիչ Լարի Դարնել Մուրը մեղադրվում է իր ընկերուհու եւ մեկ ուրիշ կնոջ սպանության մեջ, որը կատարվել է վեճի հետեւանքով, հաղորդում է Fox News-ը:
Նախքան հանձնվելը, տղամարդը կրակ էր բացել ոստիկանների ուղղությամբ:
Նա անմիջապես ձերբակալվել է կրկնակի սպանության մեղադրանքով:
Ոստիկանությունը հայտնել է, որ դեպքի վայր ժամանելուն պես նրանք հայտնվել են կրակահերթի տակ, սակայն ոչ ոք չի տուժել:
Մուրին ձերբակալելուց հետո բնակարանում ոստիկանները հայտնաբերել են նրա
ընկերուհու եւ մեկ այլ կնոջ դիերը: Կանանց անունները չեն հրապարակվում:
Մուրի փաստաբանը հայտարարել է, որ սպանության պատճառը վեճն էր, որը «վերահսկողությունից դուրս էր եկել»: