Հայտնի է՝ ով է աշխարհի ամենատարեց մարդը (լուսանկար)
Ճապոնիայի քաղաքացի Կանե Տանական պաշտոնապես ճանաչվել է աշխարհի ամենատարեց մարդը: Նա արդեն գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում:
Մարտի 9-ի դրությամբ նա 116 տարեկան է և 66 օրական:
Նշվում է, որ Տանական ծնվել է վաղաժամ՝ 1903 թվականի հունվարի 2-ին: Նա ընտանիքի 7-րդ զավակն է:
Աղբյուրը նշում է, որ Տանական ամուսնացել է 19 տարեկանում և ունեցել է 4 երեխա:
Ներկայումս Կանե Տանական ապրում է Ֆուկուոկա քաղաքի ծերանոցներից մեկում: Նա սիրում է վաղ արթնանալ, սեղանի խաղերով զբաղվել և մաթեմատիկական խնդիրներ լուծել: