2018-ի 4-րդ եռամսյակում Թուրքիայի տնտեսությունը 2.7% անկում է գրանցել
Անգլիական «Reuters» լրատվական գործակալությունը տնտեսագետների ու շուկայագետների շրջանում հարցում-ուսումնասիրություն է անցակացրել տարբեր երկրների տնտեսությունների վերաբերյալ:
Այս մասին տեղեկացնում ermenihaber-ը:
Ըստ ստացված արդյունքների՝ 2018 թվականի վերջին եռամսյակում Թուրքիայի տնտեսությունը 2.7 տոկոսանոց անկում է ունեցել: Հիմնավոր չի համարվել Թուրքիայի կառավարության կողմից 2019-ի համար սահմանած 2.55 տոկոսանոց տնտեսական աճի սպասումը՝ նշելով, որ դա չի արդարանա:
2018-ին թուրքական դրամական միավորը՝ լիրան, ամերիկյան դոլարի նկատմամբ արժեզրկվել է շուրջ 30 տոկոսով: 2018-ին երկրում գրանցվել է վերջին 15 տարվա ամենաբարձր գնաճը՝ ավելի քան 25 տոկոս:
Նշենք, որ 2018-ի առաջին եռամսյակում Թուրքիայի տնտեսությունն արձանագրել էր 7.2, իսկ 2-րդ եռամսյակում 5.3 տոկոսանոց աճ: