Վենեսուելան ամերիկյան նավթային ընկերությանը ստիպված կլինի վճարել 8,7 միլիարդ դոլար
Վենեսուելան ամերիկյան «ConocoPhillips» նավթային ընկերությանը ստիպված կլինի վճարել 8,7 միլիարդ դոլար՝ որպես 2007 թ. ակտիվների բռնագրավման համար փոխհատուցում: Այս որոշումը կայացրել է Համաշխարհային բանկի ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնը, հաղորդում է Financial Times-ը:
Վենեսուելայի կառավարությունը կարող է բողոքարկել դատավճիռը: Համաշխարհային բանկի որոշումը չամրապնդեց Conoco-ի բաժնետոմսերը, որոնք չորս տոկոսով նվազեցին նավթի գնի իջեցման պատճառով, սակայն կարող են խնդիրներ ստեղծել Կարակասի համար:
2013 թ. դատարանը որոշեց, որ Ուգո Չավեսի կառավարությունը խախտել է ներդրումային պայմանագիրը՝ ազգայնացնելով ConocoPhillips-ի մասնաբաժինը «Օրինոկո» նավթամուղի երեք նախագծերում:
Անցյալ տարի Conoco-ն 2 միլիարդ դոլար է պահանջել Վենեսուելայի PDVSA նավթային ընկերությունից`նման բռնագանձման հետ կապված համանուն հայցով: Սկզբում մեղադրյալը մտադիր չէր վճարել, սակայն Conoco-ն Կարիբյան կղզիներում վենեսուելական ակտիվների վերահսկողությունն իր ձեռքն է վերցրել և գործարքը կնքվել է: