Արդարացի չէ որպես Փաշինյանի ձախողում որակել ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին հայտարարության պնդումը
Արդարացի չէ որպես Փաշինյանի ձախողում որակել ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին հայտարարության այն պնդումը, ըստ որի անընդունելի է առանց մյուս կողմի համաձայնեցման ձևաչափի միակողմանի փոփոխության պահանջը (թող ոմանք անհարկի չոգևորվեն այս առիթով):
Բանակցային գործընթացի ճահճացած վիճակում ղարաբաղյան կողմի մասնակցությունը կարող է խթան լինել առաջընթացի համար, ուստիև այս ուղղությամբ Փաշինյանի կառավարության ջանքերն արդարացված են ու հիմնավորված։ Չեն ընդունել՝ չեն ընդունել, մեղքն իրենց վիզը։ Իսկ Հայաստանի ակտիվում այն կմնա որպես մեկ պլյուս, որպես մեկ դրական նախաձեռնություն։ Ու բացարձակապես ոչ մի պատճառ չկա ընտրված ուղուց շեղվելու համար։ Փաշինյանը կարող է շարունակել պնդել, որ չի հրաժարվում բանակցային գործընթացից և մշտապես պատրաստ է Հայաստանի անունից մասնակցել բանակցություններին՝ ստանձնելով իր բաժին պատասխանատվությունը։ Իսկ թե ղարաբաղյան կողմի համար ով է պատասխանատու՝ դա արդեն իր խնդիրը չէ, այլ իր նախաձեռնությունը մերժողների։
Առավելագույնը, ինչ նա կարող է խոստանալ միջնորդներին, հետևյալն է՝ կշարունակեմ «ազդեցություն գործադրել» ԼՂ իշխանությունների վրա՝ «հակամարտությունը դադարեցնելու համար», այսինքն՝ այն, ինչ պահանջվում էր ՄԱԿ-ի բանաձևերով, մասնավորապես՝ թ.853 և թ.884 բանաձևերով։ Իմիջիայլոց, թ.822 բանաձևն էլ հղում է անում «տեղական հայկական ուժերին»: Փաշինյանի մեղավորությունը չէ, որ «տեղական հայկական ուժերին» հաշվի առնելու իր առաջարկը, որը համահունչ է ՄԱԿ-ի բանաձևին, չի ընդունվել։
Գեղամ Բաղդասարյան. ֆեյսբուք