ԵՄ-ն վիզաներ կսահմանի ամերիկացիների համար. CNN
ԱՄՆ քաղաքացիները արդեն կկարողանան գնալ Եվրոպա 90 օրով՝ առանց վիզայի: Սկսած 2021 թվականից` նրանք ստիպված կլինեն վիզան ձևակերպել 3 տարի ժամկետով: Այս մասին հայտնել է CNN-ը: Եվրոպական Միությունը հայտարարել է, որ ամերիկացի ճանապարհորդները կունենան նոր վիզայի կարիք՝ այցելելու եվրոպական Շենգենյան գոտի:
Աղբյուրը նշում է, որ ամերիկացի զբոսաշրջիկների համար արդեն կգործի մուտքի նույնականացման համակարգը, որը կարգավորում է մուտքը դեպի Շենգենյան գոտի:
Նշվում է, որ վիզան կգործի 3 տարի և չեն լինի սահմանափակումներ` կախված ուղևորությունների քանակից: Ներկայումս ԱՄՆ քաղաքացիները կարող են Եվրոպա գնալ 90 օրով` առանց վիզայի: