Արցախի ՄԻՊ-ը հանդիպումներ է ունեցել եվրապաշտոնյաների հետ
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի Եվրոպայում մի շարք հանդիպումներ է անցկացրել պաշտոնյաների ու հասարակական սեկտորի ներկայացուցիչների հետ, ինչի մասին հայտնել է իր թվիթերյան գրառմամբ։ Նրանց թվում են եղել․
Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ,
Եվրոպական միության պաշտոնյաներ,
Եվրոպական ՀԿ-ների ներկայացուցիչներ։
Քննարկումների օրակարգում եղել են Արցախի քաղաքացիների մասնակցությունը եվրոպական կրթական, հասարակական ու ժողովրդավարական ծրագրերին ու այլ հարցեր։