Գերմանիայում հրապարակվել է Երրորդ ռայխի գանձերի քարտեզը
Գերմանիայում հրապարակվել է Երրորդ ռայխի սպա Էգոն Օլենհաուերի (Egon Ollenhauer) օրագիրը, որում մատնանշված են թաքցրած գանձերի վայրերը, գրում է Daily Mail-ը:
Ինչպես երևում է գրառումներից, Ադոլֆ Հիտլերը հրամայել էր Լեհաստանից նահանջի ժամանակ թաքցնել ոսկին, արվեստի նմուշները և այլ թանկարժեք իրեր: Նշվում է, որ թանկարժեք իրերը բեռնվել են 260 բեռնատարի մեջ և պահվել գրավյալ երկրի 11 վայրերում, որպեսզի խորհրդային զորքերը չկարողանան հայտնաբերել դրանք:
Աղբյուրի փոխանցմամբ` գաղտնի թաքստոցներում պահվում է շուրջ 28 տոննա ոսկի, թանկարժեք զարդեր, մեդալներ, արվեստի 47 գործ, որոնց թվում կան Ռեմբրանդտի, Մոնեի, Բոտիչելլիի, Ռուբենսի, Ռաֆայելի և այլոց ստեղծագործություններ: