Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 30 չվերթ է չեղարկվել
Մոսկվայում մոտ 300 թռիչք հետաձգվել և չեղարկվել է, հայտնում է Яндекс.Расписание-ն:
«Վնուկովո» օդանավակայանում չեղարկվել է 2 թռիչք, ևս 7-ը հետաձգվել է: «Դոմոդեդովո»-ում 4 թռիչք հետաձգվել, 3-ը՝ չեղարկվել:
«Շերեմետևո» օդանավակայանում հետաձգվել է 8 թռիչք, իսկ 1-ը՝ չեղարկվել: «Ժուկովսկի» օդանավակայանում այս պահին թռիչքների չեղարկման կամ հետաձգման մասին տեղեկություն չկա:
Հիդրոօթերևութաբանները երկարաձգել են եղանակային վտանգավորության աստիճանը Մոսկվայում մարտի 9-ին, հայտնում է RT-ն:
Նշվում է, որ նման նախազգուշացում արվել է ուժեղ քամու պատճառով: