Մերձմոսկվայում սրճարանատերը կրակ է բացել մարտի 8-ը նշող այցելուների վրա
Մերձմոսկովյան Դոմոդեդովո շրջանի սրճարաններից մեկում տեղի է ունեցել բախում հրազենի օգտագործմամբ, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով մարզի ներքին գործերի նախարարության գլխավոր վարչության մամուլի ծառայությանը։
«Հինգերորդ ալիքի» տեղեկատվությամբ՝ սրճարանատերը կրակ է բացել Կանանց միջազգային օրը նշող այցելուների վրա։
Արդյունքում՝ հիվանդանոց է ընկել հինգ մարդ։ Նրանցից երեքն ունի հրազենային վերքեր, երկուսը՝ գլխի վնասվածք։
Իրավապահ մարմինները պարզում են պատահարի իրական պատճառները։