Էրդողանը արևմտահայերեն գրառմամբ ցավակցություն է հայտնել Պոլսո Հայոց պատրիարքի մահվան կապակցությամբ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Twitter-ի իր պաշտոնական էջում արևմտահայերեն գրառում է կատարել։ Նա ցավակցական ուղերձ է հղել Պոլսի Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի մահվան կապացությամբ։
Նա, մասնավորապես, գրել է.
«Խոր վշտով տեղեկացայ Թուրքիոյ հայոց պատրիարք Յարգելի Մեսրոպ Մութաֆեանի մահը։ Այս կապակցութեամբ կը ցաւակցիմ իր ընտնիքին, հարազատներուն եւ մեր հայ քաղաքացիներուն»։