Թրամփն անվանել է Կիմ Չեն Ընի հետ հարաբերությունները «լավ, ինչպես նախկինում»
Հյուսիսկորեական «Սոհե» տիեզերակայանում աշխատանքները վերսկսելու ֆոնին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նա շարունակում է պահպանել լավ հարաբերություններ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ, հաղորդում է Риа новости-ն:
«Ես կարծում եմ, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ մենք լավ հարաբերություններ ունենք, ինչը մնում է անփոփոխ: Ինձ տհաճ կլիներ, եթե նա աներ այն, ինչի մասին մենք չէինք պայմանավորվել: Տեսնենք՝ ինչ կլինի»,-ասել է Թրամփը լրագրողներին:
Ավելի վաղ ամերիկա-հյուսիսկորեական 38 North պորտալը, հղում կատարելով արբանյակային լուսանկարների վրա, հայտնել է, ոչ ԿԺԴՀ-ը վերսկսել է աշխատանքները Փհյոնան-Պուկտո նահանգում գտնվող «Սոհե» տիեզերակայանի հրթիռների մեկնարկային հարթակում: Ըստ պորտալի տեղեկությունների՝ արբանյակային նկարների հիման վրա փորձագետները եզրակացրել են, որ այնտեղ վերականգնողական աշխատանքները սկսվել են 2019 թվականի փետրվարի 16-ի եւ մարտի 2-ի միջեւ ընկած ժամանակահատվածում:
Անցած տարի սեպտեմբերին Փհենյանում տեղի ունեցած երրորդ միջկորեական գագաթնաժողովի արդյունքում ԿԺԴՀ-ը խոստացել էր փակել իր հրթիռային փորձադաշտը Թոնչհանիում եւ ամողջովին ապամոտնաժել իր միջուկային օբյեկտները Յոնբյոնում: Ըստ ամերիկյան կողմի հայտարարության՝ նմանօրինակ խոստում էր տրվել Թրամփի եւ Կիմ Չեն Ընի հանդիպման ժամանակ: Ավելի վաղ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հայտարարել էր, որ Յոնբյոնում միջուկային կենտրոնը շարունակում է գործունեությունը, սակայն գործակալությունը չի կարող նշել դրա հստակ բնույթն ու նպատակը առանց միջուկային օբյեկտ մուտք գործելու: