Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտնել է, թե երբ է մեկնարկելու ռուսական С-400 համալիրներիի տեղակայումը Թուրքիայում
Թուրքիան Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համակարգերը գնում է երկրի անվտանգությունն ապահովելու խիստ անհրաժեշտության պատճառով: Interfax.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:
«С-400 համալիրների ձեռքբերումը ոչ թե նախընտրության, այլ ազգային անվտանգության կենսական պահանջի հարց է: Թուրքիան պարտավոր է պաշտպանել իր 82 մլն քաղաքացիներին»,- ասել է Աքարը:
Նրա խոսքով՝ Թուրքիայում С-400 զենիթահրթիռային համակարգերի տեղակայումը կսկսվի այս տարվա հոկտեմբերին, իսկ թուրքական ԶՈւ հրամանատարությունն ավելի ուշ կորոշի դրանց տեղակայման վայրը:
Փետրվարին ռուսական «Ռոստեխ» պետական ընկերության ղեկավարը հայտնել էր, որ Թուրքիային ՀՕՊ համակարգերի մատակարարման պայմանագիրն ամբողջությամբ կիրագործվի 2019-ին:
Թուրքիան 4 միավոր С-400 համակարգեր է ձեռք բերել: Գործարքի արժեքը կազմում է 2.5 մլրդ դոլար: