Ադրբեջանը մարտի 11-15-ը մասշտաբային վարժանքներ կանցկացնի
Ադրբեջանը երկրի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի ղեկավարության ներքո մարտի 11-15-ը լայնամասշտաբ վարժանքներ կանցկացնի, հայտնում է minval.az-ը՝ երկրի ՊՆ-ին հղումով:
Վարժանքներին կմասնակցի մինչև 10 000 զինծառայող, 5000 միավոր տանկ, զրահատեխնիկա, այդ թվում՝ ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա, տարբեր տրամաչափի մինչև 300 հրթիռահրետանային սարքեր, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և ականանետեր, տարբեր նշանակության մինչև 20 միավոր բանակային և մարտական ավիացիա:
Վարժանքների շրջանակում զորքերը կիրականացնեն հարձակողական գործողության նախապատրաստում, մի քանի ուղղությամբ պայմանական թշնամուն հարվածներ հասցնելու, պաշտպանությունը ճեղքելու և ռազմական խմբավորումները ջախջախելու, ինչպես նաև թշնամու պաշտպանության խորքում գտնվող ռազմական և մարտավարական օբյեկտների նկատմամբ հրթիռահրետանային հարվածներ իրականացնելու առաջադրանքներ: