Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակը ցավակցել է Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան կապակցությամբ
Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալինը ցավակցել է Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան կապակցությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակը «Թվիթեր»-ի իր էջում կատարել է հետևյալ գրառումը.
«Թուրքիայի հայոց պատրիարք Մեսրոպ II Մութաֆյանի մահվան կապակցությամբ ցավակցում եմ նրա ընտանիքին, հարազատներին և մեր հայ քաղաքացիներին»:
Հիշեցնենք, որ երկար ժամանակ կոմայի մեջ գտնվելուց հետո 62 տարեկանում մահացել է Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը: