Բաքվում կինը փորձել է ինքնասպանություն գործել Մարտի 8-ի կապակցությամբ ամուսնուց նվեր չստանալու պատճառով
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի Յասամալի շրջանում ինքնասպանության փորձ է գրանցվել, գրում է minval.az կայքը:
Քառասունութամյա Սվետլանա Կոնստանտինովան, Մարտի 8-ի կապակցությամբ ամուսնուց նվեր չստանալով, որոշել է իրեն դանակով վնասել:
Ոստիկանության աշխատակիցների հետ զրույցի ժամանակ Կոնստանտինովան հայտնել է, որ ամուսինը ԱՄՆ քաղաքացի է: Կինը պատմել է, որ ամուսինը տոնական օրերին միշտ իր նկատմամբ ուշադիր է եղել, սակայն այս տարի իրեն ոչինչ չի նվիրել:
Այս ամենի հետևանքով կինը որովայնի պատի վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել: Փաստի առթիվ հետաքննություն է սկսվել: