Չինաստանը դրական է տրամադրված ԱՄՆ-ի հետ հարաբերությունների ապագայի կապակցությամբ
Չինաստանը դեռեւս դրական է տրամադրված ԱՄՆ-ի հետ հարաբերությունների ապագայի կապակցությամբ՝ չնայած ներկայումս գոյություն ունեցող տարաձայնություններին, ասել է Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Չին-ամերիկյան հարաբերություններում կա եւ համագործակցություն եւ տարաձայնություններ, սակայն մենք միշտ կարծել ենք եւ կարծում ենք, որ համագործակցությունն ավելի շատ է, քան հակասությունները: Իհարկե, վերջերս երկկողմ հարաբերություններում տարաձայնություններն ավեի շատ են, բայց մենք կարծում ենք, որ դրանք չեն մարմնավորում չին-ամերիկյան հարաբերությունների զարգացման հիմնական վեկտորը:
Մենք դեռեւս դրական սպասումներ ունենք մեր հարաբերությունների ապագայի հետ կապված», -երկրի խորհրդարանի՝ ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի նստաշրջանի շրջանակում անցկացվող ամենամյա ավանդական մամուլի ասուլիսին ասել է Վան Ին:
Նա ընդգծել է, որ Չինաստանը եւ ԱՄՆ-ն չպետք է դիմակայության ճանպարհով գնան, սառը պատերազմի մտածելակերպին հասնեն:
«Դա անհեռանկար ճանպարհ է, որը ընդունելի չէ նաեւ հասարակության համար», - ասել է ԱԳ նախարարը: