Իսպանացի կանայք Մարտի 8-ը դիմավորել են կաթսաներով երթով
Մադրիդում հարյուրավոր կանայք գիշերը դուրս են եկել Պուերտա-դել-Սոլ կենտրոնական հրապարակ՝ ուժգին հարվածելով կաթսաներին, հայտնում է Reuters գործակալությունը։
Մասնակիցների մեծ մասի հագին եղել է մանուշակագույն հագուստ։ Այդ գույնը հանդիսանում է կանանց իրավունքների համար միջազգային պայքարի խորհրդանիշ։ Շատերի ձեռքերին եղել են ցուցանակներ՝ գրությամբ․«Քո՛ւյր, ես քեզ հավատում եմ»։
«Կարևոր է հիշել մեր իրավունքների մասին, հատկապես այսօր, քանի որ մեր հասարակությունում դեռևս շատ են խնդիրներն ու բացերը, որոնց բախվում են կանայք։ Դրանք պետք է հաղթահարել։ Մենք ապրում ենք պատրիարքական հասարակությունում»,-ասել է հանրահավաքի 21-ամյա մասնակից Աբրիլ Վիլատրոլոլը։
Գործակալությունը նշում է, որ իսպանացի կանայք անհանգստանում են իրենց իրավունքների համար այն պատճառով, որ աջ Vox կուսակցությունը, ըստ կանխատեսումների, կհաղթի խորհրդարանական ընտրություններում