Բեռլուսկոնին կրկին հայտնվել է կոռուպցիոն սկանդալում
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին կրկին կարող է դատարանի առաջ կանգնել որպես կասկածյալ՝ երկրի բարձրագույն վերահսկիչ մարմիններից մեկում կոռուպցիոն գործի շրջանակում։ Այս մասին հայտնում է տեղի Agi գործակալությունը։
Կասկածյալների ցուցակում Բեռլուսկոնիին ընդգրկել է Հռոմի դատախազությունը, որը կասկածելի է համարել Իտալիայի Պետխորհրդի վճիռը։ Այն զբաղվում է կառավարաման ոլորտում օրենքի պահպանման հարցերով։
Գործակալության տվյալներով՝ 2016 թվականի մարտին Պետխորհուրդը չեղարկել է դատարանի որոշումն այն մասին, որ նախկին վարչապետը պետք է իրեն պատկանող Mediolanum բանկի 1 մլրդ եվրո արժեքով 9․99 տոկոս բաժնետոմս հանձնի։ Դատախազությունը կարծում է, որ այդ որոշումը կարող է լինել կոռուպցիոն։