Դեռևս դժվար է ասել, թե ինչ կտա նոր առևտրային միջանցքների գործարկումն ու ինչպես այն կաշխատի. Աբաշիձե
Ռուսաստանի հետ հարաբերություններում Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն վրացական «Առաջին ալիք»-ի «Ազատ տեսլական» հաղորդմանն անդրադարձել է Լարսին այլընտրանքային Վրաստանը Ռուսաստանին կապող երկաթուղային ճանապարհի գործարկմանն առնչվող հարցերին:
«Մենք ցանկանում ենք, որ ամեն ինչ արվի այնպես, ինչպես նախատեսված է ծրագրով: Պամանագրի գործարկումը չի նշանակում, որ այդ միջանցքը կբացվի ինքնաբերաբար»,-ասել է Աբաշիձեն:
Հաղորդավարներից մեկի հարցին, թե՝ ի՞նչ օգուտ կարող է ստանալ Վրաստանը իր գրավյալ տարածքներով անցնող առևտրային երկու նոր միջանցքների գործարկումից, Աբաշիձեն նշել է, որ Վրաստանը տեղեկացված կլինի Ռուսաստան-Վրաստան և հակառակ ուղղությամբ փոխադրվող ցանկացած բեռի մասին:
«Սա այնքան օրիգինալ և նախադեպը չունեցող նախագիծ է, ստուգենք՝ ինչպես է այն աշխատում»,- ասել է Աբաշիձեն: