Բոստոնում առաջին անգամ տոլմայի փառատոն է անցկացվել. (տեսանյութ)
ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքում առաջին անգամ հայկական տոլմայի փառատոն է անցկացվել:
Ինչպես հայտնում է The Armenian Weekly-ն, փառատոնին հյուրերը համտեսել են հայկական խոհանոցի ամենահայտնի ավանդական ուտեստներից մեկի տարբեր տարատեսակներ:
Միջոցառման մասնակիցներից շատերը նշել են, որ այսօր էլ շարունակում են հայկական տոլմա պատրաստել իրենց տատիկների բաղադրատոմսով: Փառատոնի ընթացքում նրանք ընտրել են լավագույն բաղադրատոմսով պատրաստված տոլման:
Միջոցառումը կազմակերպվել է Բոստոնում գործող Amaras Art Alliance հայկական կազմակերպության նախաձեռնությամբ, որը մտադիր է փառատոնն ամենամյա դարձնել: