Պուտինը մարտի 8-ի նախօրեին ձիավարել է հեծյալ ոստիկանության աշխատակցուհիների հետ. (տեսանյութ)
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 8-ի նախօրեին այցելել է Ռուսաստանի ՆԳՆ գլխավոր վարչության առաջին օպերատիվ ջոկատ: Այս մասին հայտնել է Russia Today լրատվական գործակալությունը:
Պուտինը շնորհավորել է հեծյալ ոստիկանության աշխատակցուհիներին կանանց տոնի կապակցությամբ և որպես նվեր ջոկատին նվիրել է «Ոսկե շող» անունով ռուսական ցեղատեսակի նժույգ:
ՌԴ նախագահը դրական է գնահատել կանանց դերը երկրի իրավապահ մարմիններում և կատակով ասել է, որ իգական սեռի ներկայացուցիչներին լավ կազմվածքը պահպանելու համար հարկավոր է մարզասարք, մերսող և երկրպագու: Ներկաների մոտ ծիծաղ առաջացնելով՝ Պուտինն ընդգծել է, որ հեծյալ ոստիկանությունը նշվածներից առաջին երկուսը կարող է ապահովել:
Հեծյալ ոստիկանության պարտականությունների մեջ է մտնում ցույցերի ժամանակ պահպանել կարգուկանոնը և հասարակական անվտանգությունը: