Մարիա Զախարովան շնորհավորել է Արցախի կանանց մարտի 8-ը
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հերթական ճեպազրույցի ժամանակ Կանանց միջազգային տոնին ընդառաջ լրագրողի խնդրանքով դիմել է Արցախի կանանց:
«Ի՞նչ կմաղթեի նրանց: Միայն մի բան՝ խաղաղության շուտափույթ հաստատում»,- ասել է Մարիա Զախարովան:
Մեկնաբանելով այն հարցը, թե արդյո՞ք նախապայմաններ են անհրաժեշտ Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունների համար, Զախարովան պատասխանել է, որ այդ հարցում Ռուսաստանի դիրքորոշումը չի փոխվել: