Ադրբեջանը 50 մլրդ դոլարի գույքային պահանջ է ներկայացնելու ՀՀ-ի դեմ
Փաստաբանների պալատի փոխնախագահ Արա Ղազարյանն այսօր ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ՄԻԵԴ-ում Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ 50 մլրդ դոլարի պահանջ ներկայացնելը իրատեսական չէ, քանի որ նախ` չի կարող քննարկվել քաղաքական պատճառներից ելնելով, ապա նաև դրա հաստատվելու դեպքում տասնամյակներ կպահանջվեն դրա իրագործման համար:
Եթե ՄԻԵԴ ՀՀ-ի դեմ հայտ ներկայացվի Ադրբեջանի կողմից, ապա, ըստ Արա Ղազարյանի, այն կլինի գույքային մասով, սակայն, մյուս կողմից, ՀՀ-ն ևս ունի հակառակ պատասխան, քանի որ մենք ավելի շատ գույքային վնասներ ենք կրել: