Երթևեկության փոփոխություն՝ Վ.Սարգսյան-Խորենացու-Իտալիայի-Բեյրութի փողոցների խաչմերուկում (ֆոտո)
Երթեւեկության կազմակերպման բարելավման նպատակով Երեւան քաղաքի Վ.Սարգսյան-Խորենացու-Իտալիայի-Բեյրութի փողոցների խաչմերուկում (Ստ.Շահումյանի անվ. հրապարակ) 2019 թվականի մարտի 10-ից կկատարվի երթեւեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին հայտնում են Ոստիկանությունից:
Փոփոխության արդյունքում նշված հրապարակում գծանշման միջոցով կկազմակերպվի լրացուցիչ առանձնացված երթեւեկելի գոտի, որը հնարավորություն կտա Վ.Սարգսյան փողոցով Հանրապետության հրապարակից Խորենացու փողոցի ուղղությամբ երթեւեկող տրանսպորտային միջոցներին կատարելու հետադարձ մինչեւ նշված խաչմերուկ հասնելը: