ԱՄՆ-ում օդանավի վթարի հետևանքով մեկ մարդ է զոհվել
ԱՄՆ Միսուրի նահանգում թեթեւշարժիչային օդանավի վթարի հետեւանքով մեկ մարդ է զոհվել, հայտնում է KY3-ն:
Նշվում է, որ պատահարը տեղի է ունեցել Սամերսվիլ քաղաքից ոչ հեռու:
Պորտալի տեղեկություններով՝ զոհվել է Սփրինգֆիլդից 64-ամյա տղամարդ: Նա ընկած օդանավում եղած միակ մարդն էր:
Տեղի շերիֆը հայտարարել է, որ նախնական տեղեկություններով՝ պատահարի պատճառը օդանավի բախումն էր ծառերին: