ԱՄՆ-ում սառույցի «ալիք»-ը ծածկել է առափնյա տնակներից մեկը
ԱՄՆ Նյու Յորքի նահանգի ափամերձ տներից մեկն ամբողջությամբ սառույցով է պատվել: Այս մասին հայտնում է BBC-ն:
Հաղորդվում է, որ նահանգում սաստիկ ուժեղ քամու ու դրա հետևանքով առաջացած փոթորկի հետևանքով Օնտարիո լիճն այնպես է ալեկոծվել, որ ամբողջությամբ ծածկել է ափին գտնվող տունը: Սաստիկ ցրտի պատճառով այն ամբողջությամբ սառցակալել է ու բնակիչներին զրկել իրենց տուն մուտք գործելու հնարավորությունից:
Աղբյուրը հայտնում է, որ Մորին Ուիլանի ընտանիքը կանգնել է մեծ խնդրի առաջ, քանի որ գրեթե կորցրել է տունը «վերադարձնելու» հույսը: Նրանց սերունդներն այս տանը բնակվել են ավելի քան 80 տարի, և ընտանիքի անդամներից որևէ մեկը նման երևույթ չի հիշել:
Նրանք հույս ունեն, որ կկարողանան մի որևէ անցք բացել սառույցի վրա, որպեսզի սառույցի հալչելուց հետո ջուրը կարողանա դուրս հոսել ու հնարավորություն լինի փրկել տունը: