Թուրքիան չի կարող Եվրամիության անդամ դառնալ. Եվրահանձնաժողովի նախագահի թեկնածու
Առաջիկայում կայանալիք եվրոպական ընտրություններում Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գլխավոր թեկնածու Մանֆրեդ Վեբերը հայտարարել է, որ Թուրքիան չի կարող դառնալ Եվրամիության անդամ:
Ինչպես հաղորդում է MIGnews.com-ը, նա հավելել է, որ պատրաստվում է դադարեցնել անդամակցության մասին բանակցությունները, եթե դառնա Եվրահանձնաժողովի նախագահ: Աջակենտրոն ԵԺԿ-ի թեկնածուն Եվրախորհրդարանում մայիսին կայացած ընտրություններից հետո գերմանացի պահպանողականներին Բավարիայում ասել էր. «Բոլորը ցանկանում են լավ հարաբերություններ ունենալ Թուրքիայի հետ, բոլորը ցանկանում աշխատել նրանց հետ»:
«Սակայն եթե ես դառնամ Եվրահանձնաժողովի նախագահ, Բրյուսելում գործող
գրասենյակներին կհանձնարարեմ դադարեցնել ԵՄ անդամակցության մասին
բանակցությունները Թուրքիայի հետ: Թուրքիան չի կարող ԵՄ անդամ դառնալ»,- շեշտել է Վեբերը: