Շանթ Սահակյանը նշանակվել է Ամերիկայի նոր Հայկական թանգարանի գործադիր տնօրեն
Գլենդելի Դպրոցական խորհրդի անդամ Շանթ Սահակյանը Ամերիկայի նոր Հայկական թանգարանի առաջին գործադիր տնօրեն է նշանակվել։ Այս մասին տեղեկացնում է թանգարանի մամուլի կենտրոնը։ Շանթ Սահակյանը միացել է «Ամերիկայի Հայկական թանգարան» նախագծին 2014 թվականին։ 2018-ին Գլենդելի Դպրոցական խորհրդի անդամը նշանակվել է Գլենդելի Մշակույթի եւ արվեստի հանձնաժողովի նոր նախագահ։