Երևանն ընդգրկվել է ռուսների համար մարտի 8-ը և դրան հաջորդող հանգստյան օրերն անցկացնելու առումով լավագույն քաղաքների ցանկում
ТурСтат վերլուծական գործակալությունը զբոսաշրջիկների շրջանում առցանց հարցում է անցկացրել՝ կազմելու համար այս տարվա մարտի 8-ը և դրան հաջորդող հանգստյան օրերն
անցկացնելու առումով լավագույն քաղաքների վարկանշային աղյուսակը:
Վարկանշային աղյուսակի առաջատարը Սանկտ Պետերբուրգն է, որի օգտին քվեարկել է հարցման մասնակիցների 22%-ը: Երկրորդ և երրորդ հորիզոնականներում հայտնվել են
Փարիզը և Սոչին՝ համապատասխանաբար 18% և 10% ձայներով:
Վարկանշային աղյուսակի ավագույն տասնյակում են հայտնվել նաև Հռոմը, Աստանան, Մոսկվան, Յարոսլավլը, Մինսկը, Պրահան և Յալթան:
Երևանը վարկանշային աղյուսակում 14-րդն է: Ցանկը եզրափակում է Էստոնիայի մայրաքաղաք Տալլինը: