Ռոհանին հայտարարել է ԱՄՆ-ի հետ «տնտեսական և հոգեբանական պատերազմի մասին»
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ ԱՄՆ իշխանությունները տնտեսական դավեր են նյութում իսլամական երկրի նկատմամբ: Այս մասին հայտնում է Газета-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ նա տեսակետ է հայտնել, որ ամերիկյան կողմը ձգտում է նվազեցնել երկրում տիրող կրոնական մթնոլորտն ու իր խոսքում բացառել է Վաշինգտոնի հետ որևէ բանակցություն վարելու տարբերակը:
«Իրանը հոգեբանական ու տնտեսական պատերազմ է վարում ԱՄՆ-ի ու նրա գործընկերների դեմ»,- աղբյուրը մեջբերում է Իրանի նախագահի խոսքը:
Նա հայտարարել է, որ ԱՄՆ-ի իշխանությունների նպատակը Իրանում առկա ռեժիմի տապալումն է, ինչը «չի իրականանալու»:
«Բայց մենք նման բան թույլ չենք տալու, քանի որ մեր ազգն ու ղեկավարությունը միավորված է ընդդեմ թշնամու»,- ասել է Ռոհանին: