Ջասթին Բիբերը երկրպագուի "iPhone"-ը գցել է ներքնազգեստի մեջ (տեսանյութ)
LifeStyleՋասթին Բիբերը համերգի ժամանակ հերթական սկանդալային արարքն է թույլ տվել: Այս անգամ, սակայն, նրան այնքան էլ չեն մեղադրում. համերգի ընթացքում Բիբերը բազմիցս դիմել է երկրպագուներին` խնդրելով տարբեր առարկաներ չնետել բեմ, սակայն երկրպագուները չեն լսել իրենց կուռքին:
Տեսանյութում երևում է, թե ինչպես երգիչը մի քանի անգամ ետ է շպրտում հանդիսատեսի կողմից բեմ նետած տարբեր իրեր: Երբ բեմի վրա է հայտնվում «խելագարված» երկրպագուներից մեկի "iPhone"-ը, զայրացած Բիբերը վերցնում է այն և գցում ներքնազգեստի մեջ: