Չարենցի տան քանդումից հետո Փայլանը հարցեր է ուղղել Թուրքիայի մշակույթի նախարարին
Օրեր առաջ Կարսում որպես Եղիշե Չարենցի տուն ճանաչված շինության քանդումից հետո Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը հարցադրումներ է ուղարկել երկրի մշակույթի նախարարություն, ինչի մասին տեղեկացրել է իր Facebook-ի էջում։
«Վերջերս մամլոյ միջոցները հաղորդեցին, թէ շուրջ 20 օր առաջ, Կարսի Սուգաբու թաղամասին մէջ, շրջակայքին գտնուող լքեալ այլ տուներու հետ միասին, փլցուած է նաեւ այն շէնքը, որ այցելուներու կողմէ նուիրականացուած էր որպէս մեծանուն բանաստեղծ Եղիշէ Չարենցի (1897-1937) տունը։
Յայտնի է, որ Կարս ժամանող զբօսաշրջիկները անպայման կ՚այցելեն նաեւ Չարենցի տունը՝ վառ պահելու համար բանաստեղծին յիշատակը։
Հետեւաբար գրաւոր հարցապնդում կ՚ուղղենք մշակոյթի եւ զբօսաշրջութեան նախարար Մեհմետ Նուրի Էրսօյին»,- ասվում է նրա գրառման մեջ։